Հայաստանի ազգային գրադարանի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում 2012թ. սեպտեմբերի 25-ին հարուցված քրեական գործի շրջանակներում այսօր հարցաքննության է հրավիրվել ՀՀ քաղաքաշինության նախկին նախարար ԲՀԿ-ական Վարդան Վարդանյանը:
«Հայրենակիցներ» ռուսական ծրագիրը չի կարող Հայաստանում իրականացվել նրա կամքին հակառակ: Արձանագրություններում հստակ ձևակերպված են կողմերի դիրքորոշումները. ռուսական կողմը շահագրգռված է այդ ծրագրի իրականացմամբ, իսկ հայկական կողմը կտրուկ դեմ է»:
ՀԱԿ-ում տիրող անորոշությունն ուղիղ համեմատական է ԲՀԿ-ում տիրող անորոշությանը: Ինչպես տեղեկացնում են ՀԱԿ-ի աղբյուրները, Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրումը մեծ հարցականի տակ է:
Կայքերից մեկին տված հարցազրույցում Արշակ Սադոյանն ասել էր, թե Հրանտ Բագրատյանը «100 քայլ» ծրագիրն իրենից է «պլեճ» արել: Այսինքն, նախկին վարչապետը գրագողությա՞մբ է զբաղվել, հարցրինք Արշակ Սադոյանին:
Բոյկոտ հայտարարելուց հետո ԲՀԿ-ն այնպե՜ս «պո՛ւկ» էր փախել խորհրդարանից, որ որևէ մեկին գտնել հնարավոր չէր. ֆրակցիայի ղեկավարի բացակայությունն ասես ուրույն ազդանշան էր եղել ԲՀԿ-իստների համար` հեռու ման գալ Օսկանյանից:
Դաշնակցությունը նախորդ քառօրյայում առանց «իրեն» խնայելու պաշտպան կանգնեց Վարդան Օսկանյանին: Այնքան եռանդագին, որ թվում էր, նախկին արտգործնախարարը դաշնակ է, ոչ թե ԲՀԿ-ական:
Այն բանից հետո, երբ այսօր կեսօրին ԱԱԾ հրավիրված Վարդան Օսկանյանին «կեղտոտ փողերի լվացման» հիմքով մեղադրանք առաջադրվեց, վերջինս թունդ «հերսոտեց» ու որոշեց «քարը քարին չթողնող» հարցազրույց տալ կայքերից մեկին:
Այս օրերին ՀՀԿ-ին «ասվել-զգուշացվել» է` ԲՀԿ-ի հետ առճակատումների չգնալ ու չայրել կամուրջները, մինչ կերևա` «ուրբա՞թն է շաբաթից շուտ գալիս», թե՞ հակառակը:
Երեկ լուսադեմին մեր հարևան ու բարեկամ Իրանի վրա սկսված իսրայելական հարձակումը չմնաց անպատասխան. Իրանը երեկոյից սկսած հարվածներ է հասցնում Իսրայելին։ Արդյունքում՝ ունենք փաստացի պատերազմ, որը դեռևս ցույց չի տալիս ավարտի նշաններ։ Ճիշտ հակառակը՝ այս րոպեներին էլ ընթանում են նոր հարձակումներ երկու երկրների տարբեր բնակավայրերի վրա, կան տասնյակ զոհեր ու վիրավորներ...